«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ պետական պարտքը 2020 թվականից հետո հատել է թույլատրելի «կարմիր գծի» շեմը։ Սա իր հերթին նշանակում է, որ խախտվել է պետության հարկաբյուջետային «ոսկե կանոնը», այն է՝ գերազանցվել է ՀՆԱ-ի նկատմամբ 60 % -ի շեմը։
Փաստացի, նման պատկեր ունենք այն իշխանության օրոք, որի ղեկավարի՝ ընդդիմադիր գործունեության ընթացքում քննադատության օրակարգի հիմնական թեզերից մեկը հենց պետական պարտքի ավելացման վերաբերյալ հռետորաբանությունն էր։ Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները շարունակում են չտրամաբանված, չհիմնավորված ծախսեր կատարել՝ սկսյալ «Վարչապետի գավաթի» անհասկանալի միջոցառումներից մինչև իշխանականների բարեկեցությանն ուղղված բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



