«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:
Եվ ահա, որոշվել է շաբաթ օրը՝ մարտի 19-ին, կազմակերպել բազմամարդ ակցիա և երթ՝ ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով, որ, ըստ տարբեր հարցումների, Հայաստանում գերակշռող մեծամասնություն են կազմում պրոռուսական կողմնորոշում ունեցողները, ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ հավաքը Մոսկվայի համար յուրատեսակ ինդիկատոր է լինելու՝ հասկանալու համար՝ իրենց ՌԴ բարեկամ համարողներն արդյոք իսկապե՞ս պատրաստ են վճռական պահի հստակ դիրքորոշում հայտնել, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



