«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ տեղի են ունենում նաև դրանցից բխող և դրանց հետ ուղղակիորեն առնչություն ունեցող որոշակի գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև ներքաղաքական իրողությունների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ԱՄՆ-ի Պետդեպից հատուկ հանձնարարականով ներկայացուցիչ է ժամանել մեր տարածաշրջան. մեր աղբյուրի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն առաջիկայում սպասվող տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչպես նաև նոր իրողություններով պայմանավորված՝ այսպես կոչված, «ամերիկամերձ», իսկ ընդհանուր առմամբ՝ «արևմտամետ» քաղաքական ու հասարակական շրջանակների հետ առանձին հանդիպումների անցկացումն է եղել։



