«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, դեկտեմբերի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների առումով ամենամրցակցայինը Վանաձորն է. այստեղ առաջադրվել է տասը քաղաքական ուժ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իրենց ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես իրատեսական կետեր:
«Իմ հարազատ Վանաձոր համայնքի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, քարոզարշավի ընթացքում մանրամասն կներկայացնեմ դրանք համայնքի բնակիչներին: Միայն ցանկանում եմ, որ համայնքի բնակիչները իմանան՝ մեր քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես այնպիսի կետեր, որոնք մենք ի զորու ենք իրականացնել, որոնք իրատեսական են: Ոչ մի ականջահաճո դրույթ այնտեղ չկա, միայն այն, ինչ մեր ուժերի սահմաններում է»,- ասում է Բոջուկյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



