«Փաստ» օրաթերթը գրում է. «2001 թվականի հունիսի 27-ին Հայաստանը վավերացրել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա)։ Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը, նրա առողջության և բարեկեցության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը։ Հիմա գործող իշխանությունները ցանկանում են օրենսդրական փոփոխություն անել և փաստացի հանրության կարծիքը մեջտեղից հանել:
«Այսպես շարունակվել չի կարող: Քաղհասարակության հետ քննարկումներ չկան, երկու ոտքը դնում են մի կոշիկի մեջ և ինչ ուզում, անում են՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Անկախությունից ի վեր նման խայտառակ իրավիճակի ականատես չենք եղել: Բոլոր հարցերում հետընթաց է»,- եզրափակում է մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



