Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԶՈ...

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2025 թվականի հուլիսի 6-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 10-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 18 հաստիք,

ձյուդո, թաեքվոնդո՝ 1 հաստիք,

օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 3 հաստիք,

խաղային ձևեր՝ 8 հաստիք: