Պաշտպանե՛ք սահմանադրությունը, անկախ նրանից` լ...

«Շնորհավորում եմ բոլորին և մաղթում, որպեսզի պաշտպանեք սահմանադրությունը, անկախ նրանից` լավը, թե վատն եք համարում: Մեզնից յուրաքանչյուրը իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանել սահամանդրությունը: Ինչ կա` մեզ համար պարտադիր օրենք է»,- այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է Սահմանադրության օրվա կարևոր խորհուրդը:

Հիշեցենք, ավելի վաղ հայտնել էին, որ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան, այս մասին տեղեկանում ենք 3-րդ նախագահի գրասենյակից:

Պատմաճարտարապետական այս համալիր հանրապետականների այցը այս տարի համընկել է ՀՀ պետական նշանակալի տոներից մեկի` Սահմանադրության օրվա հետ և խորհրդանշում է քաղաքական ուժի անվերապահայցելել է  հավատարմությունը պետականությանն ու Մայր օրենքի տառին և ոգուն: