
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին: Բայց համալսարանական լինելը իմ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում:
Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից: Հիմքը` կհարցնեք դուք: Միամիտ մի՛ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:
Ամեն դեպքում` Արցախում բանակում կազմակերպած, ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբ, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց ստեղծած, հազարավոր ազգային ծրագրեր արած կառույցի աշխատակազմը, բնականաբար, չի հանձնվելու:
Իսկ մի մութ անկյունում սպասող անկարողները, ում ստիպում են ստորագրել մի հրաման, որին համաձայն չի, ծանր բարոյական, իրավական ու մարդկային բեռ վերցրեց, որը չի մարսելու»: