ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն իրենց մեղադրել է ահաբեկչական կազմակերպության աջակցելու մեջ, դա լուսաբանվել է մամուլում.«Պահանջում ենք հերքում: Դուք այդ օրենքը կամ չեք հիշում, կամ Ձեզ վատ են զեկուցել»:
Փաշինյանը պատասխանեց.
«Որ ասում եք՝ գրոտեսկ եմ արել… : Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»:



