Փաշինյանը ժամանակին Պետրոսին անվանել էր «պառվ...

Նիկոլ Փաշինյանի քարոզիչ Պետրոս Ղազարյանը նետվել է քարոզչական մարտի հանուն շեֆի «ինքնասիրության»։  Պետրոսը փորձել է պաշտպանել Էրդողանի գիրքը կրծքին սեղմած և ցեղասպան Թուրքիայի առաջնորդի հետ լայն ժպտացող Նիկոլ Փաշինյանին։ 

Որպես փաստարկ Պետրոսը բերել է նախկին նախագահների թուրք առաջնորդների հետ տարբեր ժամանակներում արված ժպտացող լուսանկարներ։ Պետրոսն իհարկե մոռանում է, որ հաղթանակած Հայաստանի ղեկավարը ժպտալու առիթ ուներ, հատկապես երբ իր կողքին հաղթված պետության ղեկավարներն են, իսկ խայտառակ պարտություն կրած, թուրքերի առաջ նվաստացած ղեկավարն առնվազն ամոթ պետք է ունենար  ցեղասպանների կողքին նման կերպ չհայտնվելու։

Պետրոսը նաև ծաղրել է` լուսանկարներով ենթադրություններ անողներին, մոռանալով իհարկե, որ իր տիրոջ թերթը ժամանակին Նիկոլ Փաշինյանի «պատասխան պահանջող հայացքով» լուսանկարով միջազգային հարաբերություններ էր բացատրում։ Պետորսը նաև մոռանում է, որ լուսանկարները, մարդու հրապարակային վարք ու բարքը շատ բանի մասին կարող է խոսել ու աշխարհում շատերն են դրան ուշադրություն դարձնում։

Քարոզիչ Պետորսը իհարկե կարող է իրեն դնել Արփի Դավոյանի տեղը և ձև տալ, թե չգիտի «մարմնի լեզու» ասվածի մասին։  Մարմնի Լեզուն ոչ վերբալ հաղորդակցության տեսակ, որի ժամանակ բառերի փոխարեն անձը արտահայտում կամ հաղորդում է իր զգացողություններն ու տեղեկությունները ֆիզիկական վարքագծի միջոցով։ Նմանատիպ վարքագիծն ներառում է դիմախաղ, մարմնի կեցվածք, ժեստեր, աչքերի շարժում, դիպչում և տարածության օգտագործում։ Նկատենք, որ մարմնի լեզու ասվածը կա նաև կենդանիների մոտ։ Կարճ ասամ մի ողջ գիտական ուղղություն է աշխատում մարդուն իր շարժուձևով հասկանալու համար, իսկ քարոզիչ Պետորսը առաջարկում է բանի տեղ չդնել լուսանկարները։

Պետրոսին իհարկե շատ բան կարելի է ասել, բայց կարծում ենք լավագույն պատասխանը կլինի իր ներկա տիրոջ՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակին տրված գնահատականը, երբ Պետրոսի տերերը այն ժամանակվա իշխանություններն էին․«․․․Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ: Նույնը կարելի է ասել նաեւ Դոլար Արմենի մասին, որ նախօրեին ամրացրեց առաջատարի իր դիրքերը` չոլի պուտանկեքի հիթ-շքերթում»:

Փաշինյանական այս շռայլ ու դիպուկ գնահատականներից հետո, երբ տեսնում ես Պետրոսի անձնատուր նվիրվածությունը՝ հասկանում ես, որ այո, Պետրոսի նման մարդիկ լրիվ նորմալ են համարում Փաշինյանի` Էրդողանի առաջ ստորանալը։ Այս մարդկանց համար ստորանալը միջոց է անձնական ձեռբերումներ ունենալու համար։ Ու եթե իշխանության պահպանման համար պետք լինի` Էրդողանի համար վազել ջրի, ապա խոսք չի կարող լինել չվազելու մասին։