
Երիտասարդների համար ազգային ակադեմիայում ֆոնդեր ենք բացել, ես անձամբ 1,000 դոլարներով ներդրում եմ արել Գրողների միությունում։ ArmeniaSputnik-ի մամուլի կենտրոնում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:
«Մենք բոլորի հետ աշխատել ենք, բոլոր քաղաքական միությունների հետ: Փաշինյանն ուզում է, որ ես վախենամ, բոլորը վախենան: Թերթերը գրեցին, որ ես եկել եմ, թալանում եմ, 17 միլիարդ դոլար փող եմ գողացել»,-ասաց Աբրահամյանը՝ ադրադառնալով իր՝ ՀՀ մուտք գործել չթողնելու միջադեպին:
«Ցավոք սրտի, ինքը պետք է վախենա: Ես ոչինչ չեմ արել, որ վախենամ, բայց ինքը վախենալու տեղ ունի: Ինչ որ այսօր կատարվում է հենց դրա համար է: Իր ոչ մի ասած չի կատարվել, ասում էր Ղարաբաղը մերն է, վերջ, բոլորս պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղի համար, բայց տեսա՞ք ինչ եղավ: Ինքը չի ափսոսում, որովհետև այնտեղ դպրոց չի կառուցել, մանկապարտեզ չի կառուցել, որովհետև ինքը Ղարաբաղի կյանքին չի մասնակցել, սիրտ չի դրել, աշխատանք չի դրել: Ես որ ասում եմ, դպրոց եմ կառուցել իր սպորտային կոմպլեքսով, ամեն ինչով, ու վեց միլիոն դոլարի ներդրում արել, ինքը ոչ մի բան չի արել»,- ասաց Աբրահամյանը: