Փաշինյանը ստում է․ «Իսկանդեր» իրականում կիրառ...

Օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը փորձելով հակադարձել երրորդ նախագահի այն քննադատությանը, թե ինչու պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը չի կրակել «Իսկանդերը» հայտարարեց, թե «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով․«Իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», 1in.am-ին անզգուշորեն հարցրեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը մեծ հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին։ Ռուսաստանը շատ արագ և կոշտ արձագանքեց տարբեր մակարդակներով։ Արձագանք եղավ նաև ՌԴ ՊՆ-ից․«Իսկանդեր» հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, լրագրողներին հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Իրականում ՌԴ իշխանությունները լավ էին հասկանում, որ  իրենց համար ամենակարևոր ռազմական տոներից մեկի՝ «Հայրենիքի պաշտպանի» օրը և այն էլ արևմտյան գործակալի լրատվամիջոցի եթերում Փաշինյանի արած հայտարարությունը լավ մշակված պրովոկացիա էր։ Սա էր պատճառը, որ չնայած քաջատեղյակ լինելով «Իսկանդեր» համակարգի կիրառման մասին՝ նրանք փորձեցին պաշտոնական մակարդակում առնվազն «չոչնչացնել» Փաշինյանին։ Ռուսական կողմը նաև Փաշինյանին հետ քայլ անելու շանս տվեց՝ հայտարարելով, որ համակարգը իրականում պատերազմի ընթացքում չի գործադրվել։

Փաշինյանը լավ հասկանալով, որ իր հեղինակած սադրանքի տակից կարող է դուրս չգալ՝ օգտվեց Ռուսաստանի ընձեռած շանսից և այսօր իր խոսնակի բերանով հայտարարեց, որ իրենց սխալ են զեկուցել․««Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը իր սխալի համար թանկ չվճարելու համար կրկին անգամ դիմել է ստի օգնությանը։ Փաշինյանի սուտը մերկացնողների ով լինելն էլ բացահայտում է, թե ովքեր էին կանգնած փետևրվարի 23-ին իր կողմից արված սադրանքի հետևում։ Սորոսի և արևմտյան այլ հիմնադրամների  փողերով գործող «Իրազեկ քաղաքացիների» միավորումը ՌԴ ՊՆ հայտարարությունից հետո հրապարակեց տեսանյութ, որից հասկանալի է դառնում, որ «Իսկանդեր» ամեն դեպքում կիրառվել է։ Այսինքն արևմտյան գործակալները փորձում էին փակել Փաշինյանի համար Ռուսաստանի կողմից բացված նահանջի ճանապարհը։

Հ․Գ․  Այն, որ Փաշինյանը ստում է «իսկանդերի» կիրառման մասին, դեռ չի նշանակում, որ այդ համակարգերը էֆեկտիվ չեն։ Իրականում այստեղ նպատակը հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելն էր։