Փաշինյանը շտապեց օգնության Սերժ Սարգսյանին․ ի...

Այս տարին բարի չէր ոչ Նիկոլ Փաշինյանի համար և ոչ էլ իրեն իշխանության բերած Սերժ Սարգսյանի համար։ Սերժ Սարգսյանն ամեն բան անում է, որպեսզի քաղաքական դաշտում մնան միայն ինքն ու Նիկոլ Փաշինյանը, բայց ջանքերը զուր են անցնում, ավելին, իրենց գործողությունների արդյունքում ստացել են մի իրավիճակ, որի պատճառով երկուսն էլ կարող են դուրս մնալ քաղաքական դաշտից։ 

2025 թվականին Սերժ Սարգսյանի քարոզիչները հարձակվեցին «Մայր Հայաստանի» և Անդրանիկ Թևանյանի վրա ու երբ ստացան իրենց արժանի պատասխանը, երբ նոր թափով սկսվեց խոսվել Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բազմամյա կապի մասին՝ հետ քաշվեցին։ Թևանյանի հարվածն իրականում ծանր տարավ Սերժ Սարգսյանը և իր ու Փաշինյանի կապի մասին հարցերը լրիվ այլ մակարդակի բարձրացրեցին։

Կարճ ժամանակ անց, Սերժ Սարգսյանն իր քարոզիչներով հարձակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։ Ամենայն հավանակնությամբ Սարգսյանը կարծում էր, թե նախկին տակտիկան կաշխատի՝ քարոզչական գործիքներով հարվածել երկրորդ նախագահին, իսկ երբ պատասխան պահանջեն կհայտարարեն, թե խոսող գլուխները իրենց հետ կապ չունեն։ Սերժ Սարգսյանի համար ցավալիորեն այս անգամ հնարքը չաշխատեց ու նախագահ Քոչարյանի թիմակիցները մի այնպիսի հարված հասցրեցին, որ ՀՀԿ-ն և իրենց մերձավոր շրջապատը շոկի մեջ հայտնվեցին։ Հիմա ամբողջ թիմով ընկած են իրենց  արդարացի հասցվող հարվածների դեմն առնելով, բայց դեռ չեն կարողանում դիմադրել։

Իրավիճակն այնքան է բարդացել, որ Սերժ Սարգսյանին օգնության է հասնել Նիկոլ Փաշինյանը․ «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը:

Դուք ասեք՝ ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»,-հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը փորձում է մոռանալ, որ մինչև Սերժ Սարգսյանի կողմից իրեն իշխանություն փոխանցելը, իրեն «բիսեդկաներում» ծեծում էին, ընդ որում այն նույն կանայք, ովքեր հիմա փառաբանում են իրեն։ Նա փորձում է մոռանալ, որ միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է հայտնվել ազատության մեջ ու Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի շնորհիվ է կարողացել պահել իր զրպարտչական թերթը՝  «Հայկական ժամանակը»։ Այո, ժողովուրդը մերժել է Սերժ Սարգսյանին ու ճիշտ է արել, բայց ժողովրդի վզին՝ իր քարոզչական գործիքներով, Նիկոլ Փաշինյանին փաթաթել են ու դա արել են Սերժ Սարգսյանն ու իր փեսա Միքայել Մինասյանը։