
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ Երեւանի պետական համալսարանի շենքից։ Լրագրողները փորձեցին նրան հարցեր ուղղել, ասացին, որ հարցեր ունեն, սակայն նա չարձագանքեց։ Վարչապետը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ իջավ աստիճաններով, նստեց մեքենան ու հեռացավ։
Մասնավորապես, լրագրողները հեռվից հարց հնչեցրին, թե հոգեւորականի հասցեին հայտնի հայհոյանքից հետո ի՞նչ էր ասում ԵՊՀ–ի ուսանողներին, սակայն Փաշինյանը չարձագանքեց։