2016 թվականի հուլիս ամսին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում մի խումբ գործիչներ ֆորում էին կազմակերպել, որի ավարտին ընդունեցին հռչակագիր։ Շուշիի հռչակագիր կոչված փաստաթղթում ասվում էր․ «Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձեւով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զիված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որեւէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաեւ այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն եւ մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության»:
Փաստաթղթի տակ ստորագրել էին տարբեր գործիչներ, բայց նրանց շարքում հետաքրքիր մի անուն կա՝ Դավիթ Սանասարյանը։ Այս մարդը փաստորեն 2016-ին պետական հանցագործություն էր համարում այն ինչ 2020-ից անում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն Դավիթ Սանասարյանի ծպտունը չի լսվում, ավելին Նիկոլ Փաշինյանի համար ճգնաժամային պահին նա լծվում է նրա իշխանության պահպանման գործին։
Ահա սա է հայկական քաղաքական դաշտի դեմքը։ Մարդիկ տարիներ շարունակ խոսում են մի սկզբունքից, բայց արդյունքում գործնականում իրենց իսկ հայտարարած սկզբունքներին դեմ են գործում։



