Փաշինյանը Նոր տարին սկսեց ստով և կեղծիքով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սուտը դարձել է կենսակերպ։ 2020 թվականը դեռ նոր է սկսել, բայց վարչապետը տարվա հենց առաջին օրը սկսել է ստով և շարունակում է սուտ ու կեղծ տեղեկություններ տարածել։

Ամանորի տոներից առաջ Փաշինյանը կոչ էր անում հրաժարվել ավանդական քեֆ-ուրախությունից և Ամանորի գիշերը գնալ Հանրապետության հրապարակ ու տոնը նշել բրդուճով։ Ի հեճուկս իր իսկ կոչի ամանորյա շնորհավորանք հղելուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մնացել էր հազարավոր քաղաքացիների հետ՝ նշելու տոնը, ինչպես ինքն էր կոչ արել Ամանորի գիշերը գնալ Հանրապետության հրապարակ,  ընտանիքի հետ գնացել է ռեստորաններից մեկը եւ նշել Նոր տարին։

Նոր տարվա առաջին ստից հետո վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում առաջին կեղծ տեղեկատվությունը տարածեց։ Փաշինյանը գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով Հայաստանը իր ՀՆԱ ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից և Վրաստանից։ Ժամեր անց, երբ համացանցում բացահայտեցին վարչապետի կեղծիքը նա ստիպված էր խմբագրել իր գրառումը և տեղեկացնել, որ ՀՆԱ ցուցանիշով այնուամենայնիվ Ադրբեջանից հետ ենք մնում։

Կարճ ժամանակ անց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ներկայացրած տվյալներին գրել էր, որ ՀՆԱ իրական տվյալներ ներկայացնում է Համաշխարհային բանկը և միայն մարտ-ապրիլ ամիսներին։ Ըստ Բագրատյանի այս պահին 2019-ի մասով որևէ միջազգային կառույց չի կարող ՀՆԱ իրական ցուցանիշ հաշվել։