Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Դալիբալթյանին 2024 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` Բեյրութ)»,- ասված է որոշման մեջ: