Երեկ Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Հայաստանի համար աննախադեպ մեծության այս միջոցառումը, որքան էլ որ դժվար լինի ընդունել, նախկին իշխանությունների աշխատանքի արդյունքն էր։ Հենց ՀՀԿ իշխանության տարիներին է Հայաստանը անդամագրվել ԵԱՏՄ-ին։ Ի դեպ, այդ կազմակերպությանը անդամագրվելը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում էր կոպիտ սխալ, անգամ Ազգային Ժողով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել։
Չնայած այս հանգամանքին, նոր իշխանությունները արեցին ամեն բան, որպեսզի ստեղծվի տպավորություն, որ նման մասշտաբի միջոցառում կյանքի կոչելը եղել է բացառապես գործող իշխանությունների և մասնավորապես վարչապետ Փաշինյանի աշխատանքի արդյունքը։
Ըստ էության սա թվով երկրորդ խոշորամաշտաբ միջազգային միջոցառումն էր, որը եղել է նախկին իշխանությունների ձեռքբերումը, սակայն այն ներկայացվել է, որպես Փաշինյանի իշխանության տաղանդավոր դիվանագիտության և բացառիկ աշխատանքի արդյունքը։ Առաջին միջոցառումը` Ֆրանկոֆոնիայի համաժողովն էր, որին մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ և պատվիրակություններ էին մասնակցում։ Այս համաժողովից հետո էլ իշխանությունները իրենց քարոզչամիջոցներով փորձեցին եղածը ներկայացնել, որպես Փաշինյանի իշխանության հաջողություն։
Փաշինյանի իշխանության նման գործելակերպին լավագույն բոնորոշումը տվել է իշխանափոխությունից հետո ՍԱՏՄ պետ նշանակաված Գեորգի Ավետիսյանը։ 2016 թվականին, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, երբ պատգամավոր Փաշինյանը փորձել էր բողոքի դուրս եկած քաղաքացիների ղեկավարումը վերցնել իր ձեռքը, Գերոգի Ավետիսյանը նրան անվանել էր «գիշանգղ, ով այլ կենդանիների որսով է սնվում (մանրամասնները այստեղ)։



