Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է եւ քննարկվում է: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունների օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց:
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները արդեն իսկ համաձայնեցցված կլինեն եւ արդեն ակնհայտ կլինի, որ կողմերը պատրաստ են դա ստորագրել: Դա տրամաբանական է, որովհետեւ եթե կողմերը գալիս են համաձայնության եւ հասնում են ստորագրման փուլին, ես չեմ բացառում եւ նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաեւ նման լուծման գնալը»,-ասաց Փաշինյանը:



