Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը և ակտիվությունը նկատելիորեն բարձրացել է, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անցած տարվա ոչ բռնի հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց լայնամասշտաբ մասնակցության։ Կանանց դերն իսկապես շրջադարձային էր, հուսով եմ՝ տնտեսական զարգացման ոլորտում նրանց դերը նույնչափ է լինելու», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կանացի խնամքի կարիք ունի, և նրանց ներկայությունն ամենտարբեր ոլորտներում պետք է ակտիվորեն խթանել։
«Կանանց ակտիվությունը տնտեսության, պետական կառավարման և մյուս համակարգում չպետք է հակասի ավանդական ընտանեկան արժեքներին։ Ձեռներցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ, հավաարակշռված և հաշվենկատ լինել։ Համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան տղամարդկանցը։ Կարծում եմ՝ վիճակագրորեն նրանք ավելի քիչ են ներքաշված կոռուպցիայում», - ասաց ՀՀ վարչապետը՝ կանանց տնտեսական հեղափոխության մեջ ակտիվության և շրջադարձային ազդեցության կոչ անելով։
Վարչապետը Հայաստանի բոլոր կանանց կոչ արեց չվախենալ հեծանիվ հորինելու համարձակությունից։
«Արեք այդ քայլը, և դուք կհաղթեք, կհաղթի նաև հայ ժողովուրդը, Հայաստանը և մարդկությունն՝ ընդհանրապես», - ասաց վարչապետը։



