Փաշինյանը կշահագործի Ամուլսարը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ամուլսարի խնդրին։ Նրա խոսքից կարելի է հասկանալ այն, որ հարկվավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ավելի կառավարելի եւ ընդունելի դառնան հանրության համար։ Խոսքը նաեւ Ամուլսարի մասին է։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում սկսել քննարկումներ այս ուղղությամբ։

Հետաքրքրական է, որ Փաշինյանն ուղղակիորեն շեշտում է հետեւյալը․ «Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում ՀՀ տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Միանգամից արձանագրենք, Ամուլսարի շահագործման հարցը Փաշինյանի կաբինետի համար «աքիլեսյան գարշապար» դարձած հարցերից մեկն է։

Ընդհանուր առմամբ, եթե վերլուծենք, ապա Փաշինյանը իշխանության եկել է երեք խնդիր լուծելու համար՝

• Ղարաբաղի հարցը լուծելու համար

• Ամուլսարի հարցը լուծելու համար

• Ստամբուլյան կոնվենցիայի հարցը լուծելու համար։

Իր կառավարման 2,5 տարիների ընթացքում նա հենց այս երեք ուղղություններով է հիմնականում աշխատել։ Ու կարծես թե Ղարաբաղի հարցը, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքներով Հայաստանի եւ Հայ ժողովրդի համար, նա լուծել է։ Մեղմ ասած՝ Ղարաբաղն այլեւս Հայաստանի լուծելու հարցը չէ․ այն անցել է մեծ քաղաքականության ոլորտ եւ գտնվում է Մոսկվայի անմիջական հսկողության ներքո։

Թերեւս հիմա էլ Ամուլսարի շահագործման հարցի ժամանակն է եկել, քանի որ եթե հիշում ենք, միջազգային ներդրողները, իսկ նրանց մեջ կան անգլիական լորդեր, որոնք ահռելի ռեսուրսների են տիրապետում են ունեն գերհզոր կապեր վերազգային կորպորացիաներում, հստակ ժամանակ էին տվել Նիկոլ Փաշինյանին։ Ու հիմա, նորից սկսելու Ամուլսարի հարցի քննարկումը, Փաշինյանը փորձում է ամրացնել իր դիրքեր այդ ներդրողների մոտ, փորձելով հասնել այն բանին, որ դառնա հանքի շահագործման երաշխավորը եւ այդ կերպ իր իշխանության մնալու համար ստանա երաշխիքներ։

Սակայն սա ռիսկային խաղ է իրականում, որովհետեւ հակառակ էֆեկտը նույնպես կարող է լինել, եւ ինչպես ժողովուրդն է ասում «վարունգը հակառակ ուղղությամբ կարող է բուսնել»։ Բացի այդ, Ամուլսարը միայն ոսկի չէ, այլ նաեւ ուրան, իսկ ուրանը միջուկային վառելիք է, ունի ռազմավարական նշանակություն եւ սա նշանակում է, որ Փաշինյանը առանց Մոսկվայի համաձայնության կամ փայաբաժնի դժվար թե կարողանա այս գործը գլուխ բերել։