Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։ Քիչ առաջ Gov.am պաշտոնական կայքում հրապարակվեց վարչապետի որոշում, որով Մոսկվա է գործուղվում ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը։ Գործուղումը կտևի 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը և նպատակն է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելը և անցկացնելը:
Ըստ էության Փաշինյանը մեկնում է Մոսկվա եռակողմ համատեղ հայտարարության արդյունքները քննարկելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների Մոսկվա կմեկնի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։



