Փաշինյանը՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

«Տարեկան Հայաստանում տեղի է ունենում մանկապղծության 71 դեպք»,-հայտարարեց վարչապետը՝ ասելով, որ ընթերցել է «Իմ մարմինն անձնական է» գիրքը, համարում է, որ այնտեղ այլասերություն չկա.«Ոչ մի արտառոց բան չկա գրքում»:

Փաշինյանն ասաց՝ գուցե ոլորտի մասնագետը չէ, բայց որևէ վատը բան չի տեսել գրքում.«Ես հարգում եմ հակառակ կարծիքն ասող մարդկանց, պատրաստ եմ լսել հակառակը պնդող մարդկանց»: