Եվրոպական միությունը Հայաստանի համար շոշափելի առևտրատնտեսական գործընկեր է, սակայն այժմ հարցը համեմատության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծվեն։ Այս մասին օգոստոսի 7-ին ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, և նրան ոչ մի տեղ չեն սպասում։
Մենք այս ազդանշանն ընկալեցինք ոչ թե բացասաբար, այլ դրականորեն, և սկսեցինք աշխատել, քանի որ իրականում իրավիճակը բոլորովին այլ է», — հավելել է Փաշինյանը։
Նշենք, որ «ո՞ւմ է պետք Հայաստանը» հայտարարությամբ հանդես էր եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։



