Փաշինյանը հասարակության մեծամասնության աջակցո...

Օրերս ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոդված էր հրապարակել, որով փորձում էր իբրև թե պաշտպանել Փաշինյնաի պարտվողական քաղաքականությունը։ Շատերը քննարկեցին Անդրանիկ Քոչարյանի կողմից Չեմբեռլենի անհաջող օրինակով Փաշինյանի երեսը լվանալու փորձերը, բայց քչերը նկատեցին, որ անիմաստ այդ հոդվածը ինչ որ դրական կողմն այնուամենայնիվ ուներ։ Անդրանիկ Քոչարյանը փաստորեն առաջին անգամ ընդունեց, որ իրենք և գլխավորապես Նիկոլ Փաշինյանը հանրության մեծամասնության աջակցությունը չեն վայելում․

«Հասարակության տրամադրությունները միշտ կռիվ տվող, մինչև վերջ պայքարող, անզիջում կերպարների կողքին են։ Զիջելու մասին խոսողները, խաղաղության կոչ անողները, երբեք հասարակական մեծամասնության հմայքը չեն վայելում»,-գրել էր Քոչարյանը։

Փաստորեն Փաշինյանի վարկանիշի անկումը այնքան ակնառու է, որ դրա մասին չի վախենում խոսել անգամ իշխանության ամենաօդիոզ կեպարներից Անդրանիկ Քոչարյանը։