Փաշինյանը հարմար է մեզ համար․ Ադրբեջանի ԱԳ նա...

Ադրբեջանցիներն արդեն չեն թաքցնում, որ Փաշինյանն ու նրա թիմը միակ ընդունելի և հարմար տարբերակն են իրենց համար՝ որպես Հայաստանի իշխանություն։

Փաշինյանի հարմար լինելու մասին օրերս խոսել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովը․ «Փաշինյանը մեզ համար հարմար է այնքանով, որ թեմայի մեջ է։  Պետք է արժանին մատուցել  նրան․ նա հասարակությանը պատրաստել է Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման, դա արել են նաև նրա խորհրդականները։ Իհարկե, իրենց համար պրոբլեմ է Ղարաբաղի հայ բնակչությունը և հայկական սփյուռքը»,-այս մասին օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովը։

Մամեդյարովի խոսքն առաջին հերթին պետք է խորհելու տեղիք տա Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ինչպե՞ս է ստացվել, որ իրենց և ադրբեջանցիների  ընտրությունը նույնն է Հայաստանի իշխանության հարցում։