
Ստամբուլ կատարած այցի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի հետ: Այս մասին նա տեղեկացրել է սոցաիական ցանցի իր էջերում և տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այսօր երեկոյան նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: