Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն այսօր սպառնաց բոլոր նրանց, ովքեր, իր խոսքերով, մանիպուլյացիաներ են տարածում, թե իբր կառավարության որոշման արդյունքում թանկացել է գազի գինը; Նա այդ «մանիպուլյտատորներին» սպառնաց ԱԱԾ-ով՝ Վանեցյանին հանձնարարելով զբաղվել նրանցով.
«Մանիպուլյատիվ տեղեկատվություն կա, թե իբր կառավարությունն էն օրենքի նախագիծը, որ ընդունել ա, գազի թանկացումը էդ օրենքի հետ ա կապված։ Ես ուզում եմ ընդգծել, որ էդ օրենքը դեռ չի քննարկվել, նույնիսկ առաջին ընթերցմամբ չի քննարկվել Ազգային ժողովում։ Երկրորդ էլ՝ մեր փորձագիտական գնահատականներով այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ։ Մենք էստեղ կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և էստեղ պետալան մարմինների արձագանքը պետք է շատ կոշտ լինի»:
Ըստ Փաշինյանի այդ մանիպուլյացիաները անողները նախկին օլիգարխներ են։ Նա բոլորին վերջին անգամ զգուշացրեց, որ իրենց բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, այլապես առանց բացառության շատ դաժան հակահարված կստանան:
Վարչապետը, անդրադառնալով խոսքի ազատությանն ու մանիպուլյացիաներին դիմեց ԱԱԾ տնօրենին. «Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվորթյան ազատությունը երաշխավորված է։ Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանպուլյացիաներ անելու համար, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը էս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ»։



