Փաշինյանը ԵԱՏՄ-ի ջատագովը լինելով երբևէ աչքի...

Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՏՄ նիստը վարում է այդ կառույցին դեմ եղած նախկին պատգամավորը:
Երկակի ստանդարտները գործի են դրվում այն ժամանակ, երբ սկզբունքները և գաղափարները զիջում են կոնյուկտուրային:
Փաշինյանի համար վարչապետ կարգվելուց հետո կտրուկ լավ բան դարձավ ԵԱՏՄ-ն,իսկ ԱՄՆ-ի քննադատության գործում Նիկոլի կառավարությունը նախադեպը չունի: Մի խոսքով` նույնիսկ արտաքին դաշտում մի բան ասում էր նախկինում ,այսօր ասում հակառակը»:

Politik.am-ի հարցին, թե ԵԱՏՄ-ի վերաբերյալ ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը տարբերվում պատգամավոր Փաշինյանի դիրոքրոշումից, արդյո՞ք դա պայմանվորված է ընդդիմություն կամ իշխանություն լինելով, Վահան Բաբայանը պատասխանեց, որ իր կարծիքով` դա երկակի ստանդարտների և մանիպուլյացիաների փորձ է.

«Գլխավոր պատասխանը, թե ինչո՞ւ է այն ժամանակ Փաշինյանը այդպես ասում, իսկ հիմա հակառակը, մենք չենք ստանում: Գուցե իրոք կարծիքի 180 աստիճան փոփոխության մեջ որոշակի տրամաբանություն կա, որը կարող է լինել նաև քաղաքականության մեջ, բայց գոնե սկզբունքներից խոսելիս բոլորս պետք է հիշենք, որ ժամանակին պատգամավոր Փաշինյանը դեմ էր արտահայտվում ԵԱՏՄ անդամակցությանը և նույնիսկ հարց էր բարձրացնում` Հայաստանի ԵԱՏՄ անդամ լա՞վ է, թե՞ վատ: Նույն հարցը պետք է կրկին տալ Փաշինյանին, և պարզաբանում ստանալ`  ինչո՞վ է պայմանվորված իր դիրքորոշումը, և այն, թե ինչպե՞ս  ԱՄՆ-ին քննադատող ամենաուժեղ կառավարությունը դարձավ Նիկոլ Փաշինյանը»:

Բաբայանը հավելեց` կարծում եմ` սա այսօր թիվ 1 հարցն էր, քանի որ նման գեոքաղաքական, գլոբալ հարցերի դեպքում մարդիկ իրենց սկզբունքները չեն փոխում: Փաշինյանը պռոռուսական կամ Եվրասիական միության ջատագովը լինելով երբևէ աչքի չի ընկել, բայց այսօր նա դա բավականին մեծ սիրով է անում: