2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակ էր պրագմատիզմի նկատմամբ», ՌԲԿ ՏՎ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այնուամենայնիվ դրա համար հարկովոր է եղել գումար ծախսել, ասել է նա՝ պատասխանելով թղթակցի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն որւեէ մեկը ֆինանսավորում է:
Վարչապետը նշել է, որ որեւէ մեկի առաջ ստվերային պարտավորություններ չունի, քանի որ հեղափոխության համար գումարները նա ստացել է հասարակ մարդկանցից:
Փաշինյանի խոսքով՝ առանց սոցցանցերի հեղափոխությունն ընդհանրապես անհնար կլիներ: «Մենք մեր հեղափոխության համար մոտ 200 հազար դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց հայտնվեցին այդ փողերը: Մարդկանցից ենք խնդրել: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ եւ բոլոր երկրներից հայերը , ընդ որում մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող էին նվիրաբերում: Մենք ծախսել ենք այդ փողերը եւ հեղափոխության ընթացքում մենք ամեն շաբաթ հրապարակում էինք որքան գումար եւ ինչի համար ենք ծախսել», — պատմել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ նման մոտեցումը հեղափոխականներին թույլ է տվել պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին: «
Ահա թե ինչու ինձ եւ մեր կառավարության մոտ ոչ մի ստվերային պարտավորություն չկա՝ ոչ մի անձի կամ ընկերության առաջ», —նկատել է վարչապետը: Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»: «Սիրո հեղափոխության» հաղթանակի մյուս կարեւոր պայմանը Փաշինյանն անվանել է սոցցանցերի հայտնվելը:



