Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցե...

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
Տեղեկության համաձայն՝ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։

Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը: Միևնույն ժամանակ, ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում ։

Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների: