Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը 12 օրով արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը ներառյալ»: