Փաշինյանն անձամբ ԱԺ-ում ՔՊ-ականներին բաժանեց...

Քիչ առաջ Ազգային ժողովի դահլիճ բերեցին «Խաղաղության խաչմերուկ» անվանումով անգլիալեզու բրոշյուրները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ դրանք բաժանեց ՔՊ-ական պատգամավորներին:

Հատկանշական է, որ բրոշյուրը դրված է կապույտ կազմով  ՔՊ-ի լոգոյով թղթապանակի մեջ:

Ավելի վաղ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տպագրվել է «Խաղաղության խաչմերուկ» անգլերենով բրոշյուրը, որտեղ ներկայացված են ՀՀ կառավարության պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եւ խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մասին: «Այդ նյութի վերաբերյալ նաեւ կարծում եմ՝ կարճ հոլովակ կլինի: Մենք այդ նյութի մեջ ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները եւ դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ: Պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել նաեւ միջազգային մի շարք գործընկերների՝ ակնկալելով դրանց արձագանք»,-ասել է Փաշինյանը: