
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: