Քիչ առաջ ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց, որ ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակները որոնման և ներբեռնման հնարավորությամբ հասանելի են ԿԸՀ կայքում։ Նիկոլ Փաշինյանի որդին՝
Աշոտ Փաշինյանը երկար ժամանակ որևէ հասցեում գրանցված չէր, սակայն այժմ կայքը թարմացվել է։ «Հրապարակ»-ը պարզել է, որ վերջինս գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա,
որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։



