Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այս կարճ ժամանակահատվածում հասցրել է բազմաթիվ ծիծաղելի իրավիճակներում հայտնվել։ Գարիկ Սարգսյանը համարվում է Փաշինյանի թիմի թույլ օղակներից մեկը, ում կերպարը օգտագործելով շատ հանգիստ թիրախավորում են իշխող թիմին։ Կարճ ասած, Արարատի մարզպետը Փաշինյանի թիմի «անճոռնի ճուտիկն» է։
Օրերս Ազգային Ժողովում պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետ Փաշինյանին հարցրեց․«
Եթե վարչապետ Փաշինյանը ցանկանում է հաջողություններ արձանագրել, ապա պետք է օր առաջ ազատվի դիլետանտ չինովնիկներից, ինչպիսին է Գարիկ Սարգսյանը։ Իհարկե լավ է, որ Փաշինյանը իր հետ քայլած ակտիվիստներին չի մոռացել, բայց ամենևին պարտադիր չէ, որ նրանց ենթակայության տակ մի ամբողջ մարզ դնի։



