Փաշինյանի շնորհավորանքը՝ Արցախից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ՝ կից հետևյալ գրառմամբ.

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:

Սիրելի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:

Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»