Փաշինյանի նախկին դեսպան Մարուքյանը մեկնաբանու...

Հայաստանի դիվանագիտական կորպուսը չի փայլել իր տաղանդավոր կադրերով, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դիվանագետի աշխատանք են կատարել մարդիկ, որոնց անգամ գարեջուր բերելու չէր կարելի ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի օրոք շատ դեսպանները ոչ միայն չեն փայլում դիվանագիտական հմտություններով, այլև զուրկ են պարզ մարդկային վարքականներից։

Ահավասիկ Էդմոն Մարուքյանը, որը Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան էր աշխատում։ Մարուքյանը ոչ միայն խայտառակ վատ հեղինակություն ունի հանրության շրջանում, այլև տպավորություն է, որ կորցրել է ադեկվատությունը։ Օրերս նա իր անձնական յութուբ ալիքում խոսել էր ընդդիմադիր մի քանի գործիչների մասին և հայտարարել, որ նրանք չեն վայելում հանրության վստահությունը։

Ժողովրդի անունից հանդես գալու Մարուքյանի փորձը տապալվեց, քանի որ հարյուրավոր քաղաքացիներ հայհոյանքներ և ամոթանք էին տալիս Մարուքյանին, որ մասնակից է դարձել Արցախի հանձնմանը, իսկ հիմա փորձում է ընդդիմադիր խաղալ։ Եվ որքան ամոթալի էր տեսնել, որ իրեն սեռական բնույթի հայհոյանք գրող ֆեյքին Էդմոն Մարուքյանը պատասխանել էր հայհոյանքով։

Մի պահ ուզում ես պատկերացնել, թե այս մարդը ինչ բանակցություններ կարող էր տանել Հայաստանի անունից, բայց հետո հիշում ես, որ իրեն դեսպան էին նշանակել, որպեսզի պետության հաշվին աշխատավարձ ստանա, իսկ իր հատուկ հանձնարարությունները առնչվում էին հիմնականում Հանրայինի եթերում ընդդիմադիրներին թիրախավորել-պիտակավորելը։ Անում էր գրեթե իշխանական ֆեյքի գործ, պարզապես դեսպանի կարգավիճակը գրպանը դրած։