Փաշինյանի մոտ քննարկվել են ժողովրդագրական ռազ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ: