Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:
Դատարանի մոտ են հավաքվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի տասնյակ աջակից քաղաքացիներ։ Դատական նիստի ընթացքում տեղում հավաքվել են նաև մի քանի ակտիվիստներ, որոնք աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քիչ առաջ Փաշինյանի կողմնակիցները դատարանի մոտ բերեցին մանկահասակ երեխաների, որոնք տարբեր ցուցապաստառներ են պահում։



