Սորոսի գրասենյակը պետք է դադարի գործել Հայաստանում,Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Հայկ Մամիջանյանը։
«Վերջերս բացահայտվեց, որ «թափանցիկության», «ժողովրդավարության» ջատագով շարժումը գրանցված է օֆշորում՝ Լիխտեյնշտեյնում, այսինքն՝ մենք չգիտենք, թե որտեղից են գալիս միլիոնավոր դոլարները և իրավունք ունենք կասկածելու, որ գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից»,- ասաց նա։



