Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ հաղորդվեց, որ մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան.
«Ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, ով մի քանի երկրներում իրականացնում է այսպիսի նախագծեր»- ասել էր մարզպետը:
Մամուլում հրապարակում եղավ, ըստ որի` «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:
Politik.am-ի հարցին, թե ի՞նչ աշխատանքեր են կատարվել այս ամիսների ընթացում կոկորդիլոսավուծարան հինմնելու նախագիծը իրագործելու ուղղութամբ, Դաշտավանի համայնքապետ Վարդգես Խանաղյանը պատասխանեց` սայլը տեղից չի շարժվել.
«Ոչ տարածք են վարձակալել, ոչ էլ աշխատանքեր են կատարում: Ծրագիրը պետք է արվեր, բայց դեռ ոչ մի բան չեն արել: Ինչ-որ փորձաքննություն են իրականացնում, պետք է վերջացնեն, հետո երևի թե անցնեն աշխատանքներին: Սպասում ենք...»:
Հարցին, թե իրականացվելու դեպքում ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ ծրագիրը համայնքի համար, ի՞նչ ակնկալիքներ ունի, համայնքի ղեկավարը նշեց. «Որ իրենց ասածով արվի, լավ կլինի: Մեզ շատ մեծ բաներ են առաջարկել` էկոայգի, աշխատատեղերի ստեղծում: Բայց ինչպես որ ասում են` սայլը տեղից չի շարժվում»:



