ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։
Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն ուշագրավ է, թե ով էր քննչական գործողություններ իրականացրած քննիչը։ ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է։
ArmLur.am-ը դիմեց Քննչական կոմիտե, սակայն մեկնաբանություն չտվեցին։



