Փաշինյանի հերթական խայտառակությունը

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ցանկանում է սեփական գվարդիան ունենալ, այլ նաեւ խորապես տենչում է երկիրը վերածել ահաբեկչական կառույցի, որտեղ քննադատական խոսք հնչեցնելը ոչ միայն թույլատրելի չէ, այլ նաեւ՝ վտանգավոր։

Հերթական անգամ համացանցում խոսվել է սահմանային իրադրության մասին եւ միտումնավոր կերպով ստեղծվոց անբարենպաստ պայմանների մասին եւ հերթական անգամ այդ մասին խոսողների մոտ գործուղվել են Փաշինյանի պաշտպան «հաստավիզները», որպեսզի լռեցնեն։ Սա արդեն նույնիսկ Հյուսիսային Կորեա չի, այլ ավելի վատ է։

Ու սա արդեն նաեւ խայտառակություն է, քանի որ նույն Փաշինյանը, որքան որ փորձում է Крутой парень երեւալ ներսում, իր ընդդիմացողներին ստիպելով լռել, նույքան նա «մի ամլիկ գառ» է կամ «հորթուկ» դրսում եւ վախենում է նույնիսկ արձագանքել Ադրբեջանի՝ Հայաստանի իրական թշնամու հակահայկական հայտարարություններին։

Ու հետաքրքիր է, որ նույն հաստավիզները ունեն այնքան «պլոճիկ»՝ Բաքվի բռնապետին հակազդելու, թե միայն ներքին լսարանի համար են ստեղծված՝ իրենց տիրոջ «ֆաս» հրահանգները կատարելու համար։