Տարիներ շարունակ ՔՊ-ական իշխանությունները պնդում են, թե ոստիկանությունում իրականացրել են «բարեփոխումներ»՝ այդ նպատակով պետական միջոցներից ծախսելով տասնյակ միլիոններ։
Սակայն այսօր լրագրող Սյուզի Բադոյանի կողմից տարածված տեսանյութը փաստում է հակառակը․ ոչ միայն որևէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել, այլ համակարգը մնացել է նույն վայրագ ու անպատժելի վիճակում։
Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը ծեծի ենթարկում և հայհոյում մի քաղաքացու, որը նույնիսկ ինքը կասկածյալ չէ, այլ՝ ինչ-որ հանցագործության մեջ կասկածվող անձի ընտանիքի անդամ։
Այս խայտառակ տեսանյութի հրապարակումից հետո ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ կադրերում երևացող ոստիկանի ծառայությունը կասեցվել է, և սկսվել է ծառայողական քննություն։
Սակայն ցանկացած նորմալ երկրում նման տեսանյութի հերոսը այս պահին բանտում կլիներ, իսկ ներքին գործերի նախարարը՝ արդեն հրաժարականի դիմում ներկայացրած։ Բայց սա նորմալ պետություն չէ։ Սա փաշինյանական Հայաստանն է։
Փաշինյանական Հայաստանում դու կարող ես անել այն, ինչ քո խելքին կփչի, և եթե հավատարիմ ես ռեժիմին, ապա ամեն ինչ կմնա անհետևանք։



