Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխարհում շոուների լավագույն մասնագետն է, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, թե վարչապետը կարող է շոու սարքել անգամ դստեր ծնունդից։
Եղիազարյանի խոսքով՝ վարչապետը պետք է մտածի, թե ինչպես ոտքի կանգնեցնի Հայաստանի շուրջ 800 000 աղքատ քաղաքացիներին, բայց «դրա մասին ծպտուն չկա»։
«Էդ շոուները թող, գործով զբաղվի, տարուց ավել է՝ իշխանության ես, ցավոք սրտի ոչ մի տեղ չունես պարծենալու։ Տարիներ շարունակ այդ աթոռն էիր տենչում, հասել ես տեղ, գործով զբաղվիր»,-դիմելով Փաշինյանին՝ ասաց Եղիազարյանը։
Վերջինս խնդրահարույց համարեց բազմաթիվ առիթներով հնչած սուտ ցուցմունքների առկայությունը՝ խոսքն ուղղելով Փաշինյանին․«Քո փայ Սիլվան գալու ա շուտ-առաջ»։



