Փաշինյան․ Ռուսաստանի հետ քննարկում ենք «Աջափն...

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հարցը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի հետ մենք քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը իրենց մասնակցության հարցը, որովհետև իրենք այստեղ մեծ փորձ ունեն, և ուրախ կլինենք, որ այդ հարցում մեզ աջակցեն։ Եվ մենակ «Աջափնյակ» կայարանի մասին չէ խոսքը։ «Աջափնյակ»-ը Երևանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության։ Այդ մի կայարանը բարեհաջող կկառուցենք, կավարտենք, դրանից հետո կկառուցենք նաև երկրորդը, երրորդը... այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։