«Արցախը հայաթափված է, նման բան չի եղել նույնիսկ ավելի դաժան պայմաններում, ընդհանրապես մեր պատմության որևէ ժամանակահատվածում նման բան չի եղել։ Այս ամենն արդյունք է մեր իշխանությունների սխալ քաղաքականության։ Այո, սխալ քաղաքականություն է եղել»։ Այս մասին իր հրապարակած հերթական տեսանյութում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանին դիվանագիտական կորպուսից թե հրապարակային, թե կուլիսային խորհուրդներ տրվել են, նա չի լսել, արհամարհել է։ Մենք զոհ ենք այսօր մեկ մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանն այս հարցերում, նրա անգործությանը, նա չի կարողանում։ Եվ այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են, նոր ճակատագրական փուլ։ Փաշինյան, դու խորհրդի կարիք ունես։ Այսօր քո բանակցային օրակարգը անկախ քեզանից գլխիվայր է փոխվել»,- ասել է Օսկանյանը։



