Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում առաջիկայում չի ծրագրվում։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով` հիմա ծրագրվում են ԱԳ նախարարների հանդիպումներ, որոնք էլ կբերեն ղեկավարների հանդիպմանը։
Մնացականյանը նշեց, որ բանակցությունները գնում են երկու հունով` բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։
Նախարարը նաև ասաց, որ Աշխաբադում Փաշինյանի և Ալիևի միջև շփում է եղել, որը օգտակար է եղել բանակցությունների միջավայրի բարելավման համար։



