«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել.
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։
Ծննդկանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։ Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Տեղափոխման ընթացքում արձանագրվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։
Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին»։



